Էս ծանրության տակ ով կարա մտնի` իրա ցավն էլ տանեմ, թող մտնի. Գագիկ Ծառուկյան
Արտաշատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարճ հարցազրույց տվեց լրագրողներին։
Նա նշեց, որ երկրի ապագան մեծապես կախված է երկրի անվտանգությունից։
«Քանի դեռ երկրում անվտանգության հարց լա լուծելու` մնացածի մասին ավելորդ է խոսել։ Ես, իհարկե ունեմ իմ ծրագրերը բոլոր ոլորտներում, բայց նախ պետք է կարողանանք երկրի անվտանգության խնդիրը լուծել»,֊ասաց Գագիկ Ծառուկյանը։ Իսկ անվտանգությունը ԲՀԿ ղեկավարը տեսնում է միայն Ռուսաստանի հետ համագործակցելով։
Պատասխանելով իրեն ուղղված հարցին` Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քաղաքական մյուս ուժերն իրենց քարոզարշավն են անում ու իրենց խոստումները տալիս։ Նա այս հարցում կարևորեց, որ սև ու սպիտակի չբաժանվի ժողովուրդը։
«Եթե այս ծանրության տակ կարան մտնեն` ես իրանց ցավն էլ տանեմ, թող մտնեն, անեն»,֊եզրափակեց Ծառուկյանը։ Մանրամասները` տեսանյութում