Ես Կրիշտիանու Ռոնալդուն չեմ․ Էդեն Ազար
Մադրիդի «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է այն մասին, որ մադրիդյան ակումբում իրեն համարում են Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդը:
«Մի փոքր այլ է: Ես Կրիշտիանու Ռոնալդուն չեմ: Մեկ տարվա ընթացքում նա 60-70 գոլ է խփում, իսկ ես յոթ-ութ տարվա ընթացքում: Մենք տարբեր ենք: Օրինակ՝ ես երբեք չեմ ցատկի այնքան, որ պաշտպանից բարձր լինեմ և գլխով հարվածեմ:
Պատկերացրեք սա: Ես չէի եկել «Ռեալ»՝ մտածելով, որ ես պետք է դառնամ նոր Ռոնալդուն: Ես պարզապես պետք է լինեմ Էդեն Ազարը»,- ասել է ֆուտբոլիստը Het Nieuwsblad-ին տված հարցազրույցում: