Նապաստակին ուզում ես տիտանից մանդատ տուր, միևնույնն է, մնում է նապաստակ, որից ամենաշատը կարելի է չախոբիլի սարքել․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Նապաստակին ուզում ես երկաթից մանդատ տուր, տիտանից մանդատ տուր, միևնույնն է՝ նապաստակը մնում է նապաստակ, ամենաշատը կարելի է մի հատ լավ չախոբիլի սարքել էդ նապաստակից, ուրիշ բանի պիտանի չի։ Այս մասին այսօր Լոռու մարզի Տաշիր քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք գալիս ենք հանգստություն հաղորդելու համար մեր հասարկությանը, մենք մերժում ենք վենդետաներ, մենք ասում ենք այո արդարադատությանը, մենք մերժում ենք յուրաքանչյուր բաժանում սևերի, սպիտակների, հայաստանցիների, ղարաբաղցիների, հների, նորերի, մենք մերժում ենք այն ամենը, ինչը խանգարում է մեզ աշխատել, արարել ու զարգացնել մեր երկիրը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ գյուղացին չունենա այն հոգսերը, որոնք այսօր կանգնած են իր առջև։ Մենք պետք է վերականգննեք գյուղնախարարությունը»,- ասաց Քոչարյանը։
Նա խոստովանեց, որ իր համար չափազանց դժվար որոշում է եղել վերադառնալ քաղաքականություն․ «Բայց մտածեցի՝ եթե ոչ ես, ապա ո՞վ, եթե ոչ ես՝ իմ փորձով, իմ անցյալով, ապա ո՞վ, բայց ես հույսս կապում եմ նաև ձեզ հետ»,- ասաց վարչապետի թեկնածուն՝ կոչ անելով քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։
Մանրամասները՝ տեսանյութում