Դոննարուման բանավոր համաձայնությանն է եկել «ՊՍԺ»-ի հետ
Իտալացի 22-ամյա դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման տվել է իր բանավոր համաձայնությունը տեղափոխվելու ֆրանսիական «ՊՍԺ»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Դոննարուման կկնքի պայմանագիր մինչև 2026 թվականը։ Փարիզյան ակումբը մտադիր է առաջիկա օրերին գործարքը վերջնական ավարտել։
Ըստ որոշ տեղեկությունների Դոննարուման տարեկան կվաստակի 12 միլիոն եվրո աշխատավարձ։ Ընդգծենք, որ նա Ֆրանսիա կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։