Խորվաթիայի հավաքականը ծնկի չի գա Եվրո-2020-ի խաղերից առաջ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է, որ Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ծնկի չեն իջնելու Եվրո-2020-ի խաղերից առաջ: «Մեր դիրքորոշումն այսպիսին է. Մենք ծնկի չենք գալու:
Այս որոշման համար առանձնահատուկ պատճառ չկա: Մենք պարզապես դա քննարկել ենք թիմի ներսում և որոշել ենք ծնկի չգալ, բայց դա չի նշանակում, որ մենք ռասիզմի կողմնակից ենք կամ աջակցում ենք ֆուտբոլում խտրականությանը: Բնականաբար, մենք չենք աջակցում այդ երևույթներին, բայց չենք հավատում, որ նման ժեստը օգնում է լուծել հարցը:
Ռասիզմի դեմ պայքարի շատ այլ եղանակներ կան»,- ասել է Մոդրիչը:
Վաղը Խորվաթիայի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում կխաղա Անգլիայի դեմ: