Պիկեն խոսել է Էրլինգ Հոլանդի «Բարսելոնա» հավանական տրանսֆերի մասին
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե «Բարսելոնան» կարո՞ղ է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
Պիկեն մասնավորապես նշել է․ «Պատկերացում չունեմ։ Հուսով եմ, որ նա կտեղափոխվի «Բարսելոնա»: Բարձրակարգ խաղացողները պետք է խաղան մեզ հետ: Բայց այս որոշումը կայացնում է ակումբը»։
Անցած մրցաշրջանի 41 խաղում նորվեգացին խփել է 41 գոլ: 10 գոլ հեղինակելով 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու: Ընդգծենք, որ Հոլանդին գնել ցանկանում է նաև Մադրիդի «Ռեալը»։