Պուտինը Թրամփին անվանել է արտասովոր մարդ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է արտասովոր և տաղանդավոր անձնավորություն:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև նշել է, որ ավելի վաղ ՝ մինչ Թրամփի պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը, ինքը մեծ քաղաքականության մաս չէր կազմում։
Ընդգծենք, որ երեկ իր հերթին Դոնալթ Թրամփը հարցազրույցի ժամանակ դրական է արտահայտվել Պուտինի հասցեին։ Հավելենք, որ առաջիկա օրերին Ժնևում միմյանց հետ կհանդիպեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բայդենը և Պուտինը։