Քիմիական նյութի արտահոսք Չինաստանում․ կա 8 զոհ և 3 վիրավոր
Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Գուիցժոու նահանգում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով ութ մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Նախնական հետաքննության համաձայն քիմիական նյութը արտահոսել է այն ժամանակ, երբ նահանգի քիմիական հաստատությունում մեքենայից բեռնաթափվել է քիմիական նյութ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են և այժմ նրանք բժշկական օգնություն են ստանում:
Այսօր առավոտյան փորձագետները շրջակա միջավայրի մոնիտորինգ են անցկացրել արտակարգ իրավիճակների վայրում, դա ցույց է տվել, որ օդի որակը նորմալ է: Դեպքի պատճառները դեռ պարզված չեն։ Հետաքննությունը շարունակվում է: