Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգում․ վիրավորվել է 12 մարդ
Հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Ըստ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության, վիրավորվել է 12 մարդ:
«Բժշկական ծառայությունը տեղական վնասվածքաբանության հաստատություններ է բերել եւս երկու վիրավորի։ Վիրավորների ընդհանուր թիվը 12 է», - Twitter- ում հայտնում է Օսթին շրջանի բժշկական ծառայությունը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ չորս վիրավորների բժիշկները տեղափոխել են բժշկական ստորաբաժանումներ, վեց վիրավորների հասցրել է Օսթինի ոստիկանությունը։ Եվս 2 վիրավորներ տեղափոխվել են անձնական մեքենաներով: Դեպքի հետ կապված այլ մանրամանսեր հայտնի չեն։