Զինված հարձակում Աֆղանստանում․ կա 5 զոհ
Առնվազն հինգ մարդ է զոհվել Աֆղանստանի Քաբուլ նահանգում զինված հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղական Tolo News- ը ՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանությունից հայտնել են, որ Պաղման շրջանում զինված մարդիկ առեւանգել են հարսանեկան արարողությունից վերադարձած մարդկանց, ապա սպանել նրանց: Հեռուստաալիքը, վկայակոչելով անվտանգության աշխատակցին հաղորդել է, որ մահացածների թվում կա մոջահեդների նախկին հրամանատար, իսկ մնացած զոհերը նրա հարազատներն են:
Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրել է արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններին: Թալիբանները դեռ չեն մեկնաբանել միջադեպը: