Փաշինյանն ու իր զինակիցները, հաշվարկելով իրենց շահերը, մոռացել են, որ Բաքվի բանտերում խոշտանգվում մեր քաղաքացիները. Արա Աբրահամյան
Հայաստանի ներկայիս իշխանությունները Հայաստանի և Արցախի բնակչության մեջ սերմանում են այն միտքը, որ հանուն երևակայական տնտեսական օգուտների մենք պետք է համագործակցենք տասնամյակներ շարունակ հայատյացություն սերմանող հարևան պետությունների հետ։ Մենք պետք է մոռանանք մեր հերոսական անցյալը, մեր զոհված քաջերին ու խաղաղ բնակիչներին, որոնց արյունով է եռում արցախյան հողը։
Փաշինյանն ու իր զինակիցները, հաշվարկելով իրենց շահերը, արդեն մոռացել են, որ Բաքվի բանտերում անօրինական կերպով անազատության մեջ են պահվում և խոշտանգվում մեր քաղաքացիները։
Փաստորեն, այսօր ամբողջ հայ համայնքը նույն գերության մեջ է. միայն թե Փաշինյանի ձեռքում, որի իշխանության մնալը նախընտրական շրջանում վերածվել է, այսպես ասած, «ոսկորների պարի»։ Այս ամենը ՀՀ քաղաքացիներին և ամբողջ աշխարհի հայերին բարոյապես նսեմացնող փաստ է։