Այսօր մենք վտանգի մեջ ենք. կորցրել ենք Արցախի 75%֊ը ու մտավախություն կա, որ Հայաստանն էլ կկորցնենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Մարդիկ այսօր սգի մեջ են ու այդ սուգը նրանց հետ է մնալու, մեր խնդիրը զոհված զինվորների ընտանիքներին ուշադրության կենտրոնում պահելն է ու սատարելը։ Այս մասին Եղեգնաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա նկատեց, որ դեպի անդունդ ենք գնում և պետք է երկրին ու երկրի խնդիրներին տեր կանգնել։
Նա նկատեց, որ այսօր հնավարոր է բոլորը անորոշ վիճակում լինեն, քանի որ 26 քաղաքական ուժ ճոխ ու ճարտար խոսքերով, փորձում են իրենց կողմը հրավիրել քաղաքացիների ուշադրությունը։
«Պետք է ճիշտ հասկանաք, թե ով է միայն խոսում ու ում խոսքն է գործ դառնու»,֊ ասաց Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր մենք վտանգի մեջ ենք. կորցրել ենք Արցախի 75%֊ը ու մտավախություն կա, որ Հայաստանն էլ կկորցնենք։ Մեր ժողովրդին օդ ու ջրի պես պետք է ապահովել ժողովրդի անվտանգությունը Մինչև անվտանգության հարցը չլուծվի` ոչինչ չենք կարող անել»,֊ասաց ԲՀԿ նախագահը` հավելելով, որ անվտանգությունը կարող ենք ապահովել միայն Ռուսաստանի հետ ու ռուս զինվորի հետ ուս֊ուսի տված։ Ծառուկյանն անդրադարձավ նաև ԲՀԿ ծրագրային դրույթներին, որոնք իրականացվում են և պետք է իրականացվեն իր ղեկավարած քաղաքական ուժի կողմից։