Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է Հաքան Չալհանօղլուի ծառայություններով
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է Հաքան Չալհանօղլուի ծառայություններով։
Մադրիդյան թիմը հետաքրքրված է նաև Ռոդրիգո Դե Պաուլի ծառայություններով, սակայն Հաքանին իսպանացիները կարող են թիմ հրավիրել անվճար։
Նշվում է, որ իսպանական գրանդը Եվրոպայի առաջնությանը ուշադիր հետևելու է թուրք ֆուտբոլիստի խաղին, որպեսզի մրցաշարի ավարտից հետո որոշում կայացնի նրա տրանսվերը գնելու հարցով։