Մարսելոն մնում է Մադրիդի «Ռեալում»
Իսպանական «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է ևս 1 մրցաշրջան մնալ ակումբում։ Ինչպես նշում է Marca-ն՝ 33-ամյա ֆուտբոլիստին ակումբի ղեկավարությունը վստահեցրել է, որ նա ևս մեկ տարով կմնա արքայական ակումբում։
Թիմի նորանշանակ մարզիչ Կառլո Անչելոտին ևս բարձր է գնահատում Մարսելոյին և ցանկանում է նրա հետ աշխատել։
Ընդգծենք, որ Մարսելոն արքայական ակումբ է տեղափոխվել 2007 թվականին։ Այս ընթացքում նա ակումբի հետ նվաճել է 22 գավաթ։