Ռոմելու Լուկակուն կմնա «Ինտերում»
Իտալական «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալը նշել է, որ իր հաճախորդը երջանիկ է միլանյան ակումբում և չի պատրաստվում հեռանալ այնտեղից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ընդգծենք, որ Անտոնիո Կոնտեի հեռանալուց հետո վերջին շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ Լուկակուն հնարավոր է հեռանա ակումբից։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն ունի հատկապես «Չելսին»։