Կինգսլի Կոմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում
«Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում: Ըստ «Sport1»-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի` «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել Կոմանին, եթե չկարողանա ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոյին:
Նշվում է, որ «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը տեղյակ է մանկունիացիների կողմից հետաքրքրության մասին, բայց ցանկանում է, որ խաղացողը մնա:
Կոմանն ինքը կցանկանար շարունակել խաղալ Մյունխենում, նոր պայմանագիր կնքելով։ Նախորդ մրցաշրջանում Կոմանդը Բունդեսլիգայում անցկացրել է 29 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: