Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Մուկուչյանի միջև վեճ և քաշքշուկ է եղել
NEWSPRESS.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր միջադեպ է գրանցվել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև։
Ըստ մեզ հասած տեղեկությունների, վարչապետին զայրացրել է այն հանգամանքը, որ ԿԸՀ_ից տվյալների արտահոսք է եղել, ըստ որի, ՔՊ_ն հավակնում է ստանալ, ընտրողների ձայների 25%-ը։
Այս ամենից բարկացած Փաշինյանն. ըստ մեր աղբյուրի, իր մոտ է կանչել ԿԸՀ նախագահին, և լինելով արբած, թեժ խոսակցությունից հետո, սկսել է քաշքշել Մուկուչյանին, պատռել վերջինիս պիջակը։
Ըստ նույն աղբյուրի, այս միջադեպին է հաջորդել ԿԸՀ որոշումը, ըստ որի, ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, մերժվել է՝ փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։
Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։