Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Յուրօրինակ «կաշառք». ընտրություններին ընդառաջ Վանաձորի բ/կ-ի ՔՊ-ական տնօրենը բարձրացրել է 370 աշխատակցի աշխատավարձը (ֆոտո)

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է իշխանությունների կողմից տրվող ընտրակաշառքներին, որոնք օրինակացվում ու բաժանվում են «արտապլանային պարգևավճարների» տեսքով: 

Հետ չմնալով ընդհանուր պարգևավճարային ու աշխատավարձերի բարձրացման տեսքով «կաշառքների բաժանման» հիթ շքերթից, որը իշխանության մենաշնորհն է դարձել, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վահագն Մկրտչյանը ևս խառնվել է ընդհանուր աժիոտաժին:

Նա ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում և որպեսզի կարողանա սիրաշահել իր վերադասին ու գոնե մնալ իր տեղում, 10-20 %-ով բարձրացրել է  բուժհիմնարկի 370 աշխատակցի աշխատավարձ՝ հեռահար ակնկալիքներով...

Վահագն Մկրտչյանն այս պաշտոնում նշանակվել է 2019 թ-ի մայիսին: Մարզպետարանի՝ 7 հոգուց բաղկացած հանձնաժողովը 3 թեկնածուից նախընտրությունը տվել է նրան:

Բուժկենտրոնի տնօրենը շատ «պատահական զուգադիպությամբ» աշխատողների աշխատավարձերը բարձրացրեց հենց այն պահին, երբ պետք է նախապատրաստվեին քարոզարշավին, ու բուժաշխատողների շրջանում որոշ դժգոհություններ հասել էին նրա ականջին...

Ու թեև բուժհիմնարկն ուներ առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ (օրինակ՝ դռների նորացում, այլ անսարքություններ...), սակայն տնօրեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ու ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թողտվությամբ, անհատներին է օժանդակել:

Ու քանի որ ասում են, թե արջն ահից է գոռում, ուստի նա շտապել է ֆեյսբուքյան իր էջում հայտնել լուրը:

Սակայն նրա ավանտյուրան անմիջապես ֆիքսել է Ընտրությունների վերահսկման կոմիտեն, որն ֆեյսբուքյան իր էջում տվել է իր գնահատականն ու հարցադրումներ ուղղել Վահագն Մկրտչյանին: 

 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ «օրինապաշտ» տնօրենն իր «արդար քրտինքով» կառուցած տան համար որպես պարիսպ օգտագործում է իր ղեկավարած հիմնարկի պարիսպը։ Ավելին՝ նա շարունակում է այդ անօրինական կառուցվող պարիսպի շինարարությունը՝ բարձրացնելով այն:

 Նկարում՝ տունը շրջանակի մեջ

Բուժհիմնարկի պարիսպների հետ կապված՝ վանաձորցիները կատակում են, թե Վահագն Մկրտչյանը երևի հիվանդանոցն էլ է ուզում մասնավոր սարքել ու յուրացնել դրա համար էլ ընդհանուր պարիսպ է սարքում... 

Կիրականանան վանաձորցիների կանխատեսումները, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, փաստն այն է, որ այս ամենաթողությունից ու ապօրինի գործունեությունից հետո, մտածել, թե աշխատավարձերի բարձրացումը զուտ սովորական զուգադիպություն է՝ պարզապես միամտություն է...

NEWSPRESS.am