Մահացել է ամերիկացի ռեփեր Լիլ Լոադեդը
Ամերիկացի ռեփեր Լիլ Լոադեդը կյանքից հեռացել է 20 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է «The Sun»-ը՝ վկայակոչելով մահացածի փաստաբանին:
Փաստաբան Աշկան Մեհրիյարին չի նշել երաժշտի մահվան պատճառը: 2020 թվականի նոյեմբերին Լիլ Լոադեդը ձերբակալվեց իր ընկերոջ՝ Խալիլ Ուոքերի սպանության համար: Նա ինքնաձիգով կրակել էր Ուոքերի վրա: Սպանության քրեական հոդվածը ձևակերպվեց որպես «անզգուշությամբ սպանություն»:
Ռեփերը գրավի դիմաց ազատ արձակվեց: Ռեփերի ամենահայտնի երգը «6locc 6a6y»-ն էր, որը թողարկվել է 2019 թվականին: Երգը «YouTube»-ում ավելի քան 28 միլիոն դիտում է հավաքել: Անցյալ շաբաթ երգը արժանացավ ամերիկյան երաժշտական մրցանակի: