Մենք Թուրքիայի և նրա արտադրանքի առջև որևէ պարտավորություն չունենք` վերջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է բնակչության հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։ Արձագանքելով նրանց անհանգստացնող հարցերին` Քոչարյանը խոսել է թուրքական ապրանքների ներմուծման մասին։
«Թուրքական ապրանքի դիմաց ընդհանրապես պետք է դուռը փակել։ Տեղյակ եմ՝ լոլիկի ներմուծման և ռեէքսպորտի, նաև ԵԱՏՄ շուկաների հետ կապված եղել են մանիպուլյատիվ որոշակի գործողություններ։ Սա ամենահեշտ լուծվող հարցն է, պարզապես քաղաքական կամք է պետք։ Մենք Թուրքիայի և նրա արտադրանքի առջև որևէ պարտավորություն չունենք․ սահմանը փակ է, չունենք դիվանագիտական հարաբերություններ։
Սա միանգամից լուծվող հարց է, և հանրային քննարկման կարիքն էլ չունի։ Փակում ենք այդ արտադրանքի մուտքը և վերջ։ Ճիշտ է՝ մի քանի ներմուծող կտուժի դրանից»։