Նյու Յորքում վաճառքի է հանվել Լեոնարդո Դի Կապրիոյի բնակարանը
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին բնակարանը Նյու Յորքում վաճառքի է հանվել 8,5 միլիոն դոլարով:
Հայտարարությունը տեղադրված է անշարժ գույքի ծառայություններ մատուցող BHS ընկերության կայքում: Բնակարանը գտնվում է Գրինվիչ Վիլիջում ՝ 1897 թվականին կառուցված շենքում:
Բնակարանն ունի հինգ սենյակ, ներառյալ երեք ննջասենյակ և լոգարան: Նշվում է,որ բնակարանի մասին հետաքրքրությունը բազմապատկվել է այն ժամանակ, երբ մարդիկ իմացել են, որ դա Լեոնարդոյի բնակարանն է: