Կառավարությունը պետք է գնահատի վնասի չափն ու փոխհատուցի. գյուղացիներն այսօր արդեն պատրատվում էին փողոց փակել. պատգամավոր (տեսանյութ)
Մարդիկ ուզում էին փողոց փակել, խնդրել ոմ, որ չանեն մինչև հարցը բարձրացնեմ՝ լուծում ստանա: Վարման կարգով այդ մասին ԱԺ նիտի ժամանակ տեղեկացրեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:
Նա նշեց, որ օրերս տեղի ունեցած կարկուտը, փոթորիկը ու ուժեղ քամիները գյուղատնտեսությանը մեծ վնասներ են հասցրել, ինչի հետևանքով գյուղացիներն անելանելի վիճակում են: Պատգամավորը եղել է Արմավիրի մարզի մի քանի գյուղերում և որոշակիորեն պատկերացում է կազմել իրավիճակի մասին:
«Ես շրջել եմ և մոտավորապես պատկերացում ունեմ ինչ վնասի չափերի մասին է խոսքը, բայց կառավարությունը քայլեր չի ձեռնարկում: Սա սպառնալիք թող չհնչի, բայց եթե կառավարությունը չգնահատի վնասի չափն ու համապատասխան միջոցներ չձեռնարկի օժանկդակելու համար՝ գյուղացիները պատրաստ են ծայրահեղ քայլերի գնալ»,-ասաց Աղաբաբյանը: