Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ Ալիև
Մշակույթ

Կայացել է «ՄԿՈւ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով աշխատաժողովը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության հետ Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ—ից։

Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Էկոնոմիկայի նախարարությունների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ ի դեմս «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությանը՝ տարիներ շարունակ մասնագիտական կրթությանը և ուսուցման ոլորտին աջակցելու համար։

«ՄԿՈՒ ոլորտը կրթության համակարգի այն օղակն է, որը պետք է առաջինն արձագանքի տնտեսության կարիքներին ու աշխատաշուկայի զարգացմանը և իր ճկունությամբ հնարավորություն տա բավարարելու այդ կարիքը՝ նոր մասնագիտությունների և որակավորումների, ինչպես նաև կադրերի պատրաստման ուղղությամբ։ Այս տեսանկյունից ՄԿՈՒ հաստատությունները բոլոր մարզերում մասնագիտական կրթություն ստանալու հիմնական օղակն են։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, թե տարբեր ծրագրերի արդյունքում որակական և համակարգային փոփոխությունների համար ինչ առաջխաղացման տեղ կա»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ այդ պահը հասունացել է, քանի որ տարիներ շարունակ ՄԿՈՒ ոլորտում փորձարկվում են դուալ համակարգը, ԱՀՈՒ մոդելները, հայեցակարգային տարբեր փաստաթղթեր են մշակվում, և ներկայում կարիք կա հասկանալու, թե այդ գործիքակազմն արդյոք բավարար է լուծելու բոլոր խնդիրները, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում սոցգործընկերների և հատկապես գործատուների հետ համագործակցությունը։

«Իհարկե, նրանք ներգրավված են չափորոշիչների մշակման, կառավարման խորհուրդների, ինչպես նաև ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում՝ ի դեմս ՄԿՈՒԶԱԽ-ի, սակայն համակարգային առումով այդ համագործակցությունը չի կարելի բավարար գնահատել։ Դրա համար, անկասկած, կան տարբեր պատճառներ, որոնցից ամենակարևորը տնտեսության վիճակն է և տարբեր ոլորտներում տնտեսվարող սուբյեկտների անցած ճանապարհը։ ՄԿՈՒ համակարգը, սակայն, կարող է խթանող դեր ունենալ և փոխշահավետ լինել ուսհաստատությունների և գործատուների համար՝ նպաստելով երկուստեք զարգացմանը։ Հետևաբար, նմանատիպ քննարկումներով ցանկանում ենք հասկանալ, թե առկա գործիքակազմերով ինչպես առավել արդյունավետ դարձնել նախատեսվող համակարգային փոփոխությունները»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս ամենը պետք է փոխկապակցել նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հետ:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ընդգծելով, որ ԲՏԱ նախարարությունը կարևորում է Հայաստանում ՄԿՈԻ ոլորտի զարգացումը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում կարիքների բացահայտման և սահմանման ճանապարհային քարտեզ՝ այդ հարցում ակնկալելով սերտ համագործակցություն ԿԳՄՍ նախարարության հետ։

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցն իր հերթին փաստել է, որ քննարկման արդյունքում նախատեսվում է վերհանել այն բոլոր մարտահրավերները, որոնք խոչընդոտում են ՄԿՈՒ ոլորտի զարգացմանը: Դրանց վերջին տարվա ընթացքում գումարվել են նաև համավարակով պայմանավորված դժվարությունները։ Նա վստահություն է հայտնել, որ արդյունավետ քննարկման արդյունքում մասնակիցները կգտնեն այն ռազմավարական լուծումները, որոնց ուղղությամբ առաջիկա տարիներին համատեղ կաշխատեն պետական կառույցները, գործատուները և դոնոր կազմակերպությունները. «Մենք աջակցում ենք Շիրակի մարզում ագրո և տեքստիլ ոլորտների կրթության որակի բարելավմանը՝ կարևորելով գործատուների հետ սերտ համագործակցությունն աշխատանքի վրա հիմնված մոդելի կիրառմամբ՝ ի նպաստ հմուտ մասնագետների պատրաստմանը։ Վստահ ենք, որ դրական փոփոխություններն առաջիկայում նկատելի կլինեն և կդառնան զարգացման մոդել նաև ՀՀ մյուս մարզերի ՄԿՈՒ հաստատությունների համար»։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով։ Մասնավորապես, ներկայացվել են ՄԿՈՒ համակարգի մարտահրավերներն ու գործատուների ներգրավվածության լավագույն փորձը, բացահայտվել աշխատաշուկայի և կրթության կապերի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև նախանշվել զարգացման այն ուղղություններն ու մեխանիզմները, որոնք կնպաստեն Հայաստանում տնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, մրցունակ կադրերի պատրաստմանը և աղքատության հաղթահարմանը: Համաժողովի առաջնահերթություններից էին նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, հետագա ծրագրերի սինխրոնացումն ու համագործակցային նոր հնարավորությունների ուրվագծումը:

Հավելենք, որ երկօրյա աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մաս է կազմում: