Աննա Հակոբյանը Կանադայում առանձնատուն է գնել. Newspress.am-ի ձեռքի տակ է հայտնվել դրա լուսանկարը (ֆոտո)

Մինչ ամբողջ Հայաստանի բնակչությունը, բացառությամբ հանցավոր անգործության մատնված պաշտոնյաների, մտահոգված է երկրի սահմանների անվտանգությամբ ու անառիկությամբ, այդ ընթացքում վարչապետի ժ/պ-ի տիկին, «նախկին ազատամարտիկ», պատերազմի ընթացքում բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերած միակ կին Աննա Հակոբյանը զբաղված է սեփական ընտանիքի անհոգ ու շքեղ ապագան կառուցելով:
Եվ այսպես. NEWSPRESS.am-ին հայտնի դարձավ, որ նա Կանադայի Տորոնտո քաղաքում առանձնատուն է ձեռք բերել: Հակոբյանը տունը գնել է "Century 21" անշարժ գույքի գործակալության միջոցով: Այն արժեցել է 9 մլն դոլար:
NEWSPRESS.am-ի ձեռքի տակ է հայտնվել նաև Հակոբյանի ձեռք բերած առանձնատան լուսանկարը:
Իսկ ահա Հակոբյանի բանկային հարցերով զբաղվում է նախկին դաշնակցական: Թե ով է նա և ինչու է հեռացվել կուսակցությունից, մեր հաջորդ հրապարակումներում: