Ադրբեջանը սպառնում ոչնչացնել նոյեմբերից տարածաշրջանում հաստատված խաղաղությունը. Ռուսաստանի հայերի միությունը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին «համատեղ հայտարարություն ընդունել Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների շուտափույթ դուրսբերման անհրաժեշտության մասին և համապատասխան քայլեր ձեռնարկել վերոհիշյալ հայտարարությունը կյանքի կոչելու, հետագայում Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների կանխման միջոցներ մշակելու համար»: Այդ մասին հայտնում են միությունից:
«Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունը կարծում է, որ Ադրբեջանը միտումնավոր է սրում իրավիճակը` ստեղծելով լարվածության օջախ, որը սրում է իրավիճակն ու սպառնում ոչնչացնել անցյալ տարվա նոյեմբերից տարածաշրջանում հաստատված խաղաղությունը»,- ասված է հայտարարության մեջ: