«Լիվերպուլը» ցանկանում է գնել Լաուտարո Մարտինեսին
Անգլիական «Լիվերպուլը» միանում է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսվերը գնելու պայքարին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Դեռևս հստակ տեղեկություններ չկան հավանական բանակցությունների մասին։
Աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» ևս մտադիր են Մարտինեսին գնելու պայքարի մեջ մտնել։ Ընդգծենք, որ ֆուտբոլիստը դեռևս նոր պայմանագիր չի ստորագրել միլանյան ակումբի հետ։