Զինեդին Զիդանը ամռանը կհեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամռանը կլքի իսպանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ Զիդանը կհեռանա անկախ ինչ-որ տիտղոս նվաճելու դեպքում։ Ֆրանսիացի մասնագետը հոգնել է Մադրիդում աշխատելուց և ցանկանում է նոր ակումբ գլխավորել։
Ընդգծենք, որ ակտիվորեն խոսվում է, որ Զիդանը կստանձնի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի ղեկը։