Թոմաս Տուխելը ցանկանում է «Չելսի» հրավիրել Մարկո Վերատտիին
Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է ամռանը թիմ հրավիրել ֆրանսիական «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վերատտիին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Տուխելը Վերատտիի հետ աշխատել է և համարվում է իտալացու մեծ երկրպագուն։ Դեռևս չկան ինչ-որ հստակ լուրեր հավանական բանակցությունների մասին։
Վերատտին փարիզյան թիմում անցկացրել է մոտ 350 հանդիպում։