Բուֆֆոնը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը, ով օրեր առաջ հայտարարեց թուրինյան թիմից հեռանալու մասին, կարող է տեղափոխվել «Ռոմա»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ 43-ամյա դարպասապահին պայմանագիր կարող է առաջարկել հռոմեական ակումբը։ Ավելի վաղ մամուլը գրեց, որ իտալացուն կարող է իր թիմ հրավիրել նաև «Բարսելոնան»։
Ընդգծենք, որ մի շարք պարբերականների թվյալներով Բուֆֆոնը կարող է տեղափոխվել «Պարմա», որտեղ էլ կավարտի իր կարիերան։