Թուրքիան աջակցում է Երուսաղեմին այն նույն վճռականությամբ, ինչպես նա աջակցում էր Ադրբեջանին՝ Ղարաբաղում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը խոսելով Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող ռազմական բախումների մասին մասնավորապես նշել է․
«Թուրքիան աջակցում է Երուսաղեմին այն նույն վճռականությամբ, ինչպես նա աջակցում էր Ադրբեջանին Ղարաբաղում»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Իսրայելին կոչ էր արել դադարեցնել պաղեստինցիների դեմ «տեռորը»: Էրդողանը շեշտել է, որ զայրացած է Իսրայելի գործողություններից, որոնք «հատել են բոլոր սահմանները»:
Ընդգծենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին մի շարք երկրների ղեկավարներ հեռախոսազրույցների ընթացքում քննարկումներ են ունեցել այս թեմայով։ Էրդողանն իր հերթին այս հարցով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 12-ին։