Ադրբեջանը ժամանակ է ձգում, բարենպաստ դիրքերում տեղավորվում․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իմ տպավորությամբ, Ադրբեջանը ժամանակ է ձգում, բարենպաստ դիրքերում տեղավորվում, ամրանում։ Ժամանակը մեր դեմ է աշխատում և որքան ուշանում են լուծումները, այնքան հավանականությունը, որ Ադրբեջանը կվերադառնա իր նախկին դիրքեր, կտրուկ նվազում են»։