ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նախօրեից Սունիքում է
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նախօրեից Սունիքի մարզում է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց փոխվարչապետի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը։
Խոսնակը մանրամասներ չհայտնեց թե որտեղ և ինչ հանդիպումներ են նախատեսված։
Նշենք նաև, որ Ավինյանին ԶԼՄ-ներկայացուցիչները տեսել են Գորիս համայնքում։ Ըստ տեղեկությունների՝ փոխվարչապետի պաշտոնակատարը հաճախ հանդիպումներ է ունենում և խորհրդակցություններ անցկացնում: