Ադրբեջանցիները դեռ Սև լճի տարածքում են. նստել են մեր տարածքների վրա ու բանակցություններ վարում մեր տարածքների համար. Վահե Հակոբյան
Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանցիները շարունակում են մնալ ՀՀ տարածքում՝ նույն այն տեղում, որտեղ երեկ էին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Բանակցությունների ընթացքում ինչ-որ պայմանավորվածության կարելի է գալ, բայց այլ հարց է այդ պայմանավորվածությունները պահպանելը կամ արդյոք այդ պայմանավորվածությունները մեզ ձեռք են տալիս։ Նրանք եկել են մեր տարածքների վրա նստել ու հիմա մեր տարածքներն առևտրի առարկա դարձնելով՝ մեր տարածքների համար բանակցություններ են վարում։ Ինչպես հասկանում եմ ոչ միայն Սյունիքի մարզի տարածքների։ Մենք ունենք Վայոց ձոր, Տավուշ, նաև Գեղարքունիք, որոնք սահմանամերձ են»,-նշեց Վահե Հակոբյանը։
Հարցին՝ ստացվում է մեր հողի վրա գտնվելով՝ նոր պահանջներ են ներկայացնում, Վահե Հակոբյանն ասաց, որ նա այդ տեղեկությունն ունի։