Որտե՞ղ է սինթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն»
Հասարակություն

«Վեոլիա ջուր» ընկերությունում շղթայական «բարդակ» է. բնակչությանն էշի տեղ են դրել (տեսանյութ)

Հայաստանում անտերություն է: Այլևս փաստացի ու բառի բուն իմաստով: Իսկ այդ անտերությունը վերածվում է ամենաթողության այնտեղ, որտեղ հանդիպում է մենաշնորհի: 

«Վեոլիա ջուր» ընկերությունում բառի ամենաուղիղ իմաստով բարդակ է: Առնվազն՝ ստորին օղակներում, իսկ ստորին օղակների պատասխանատվությունը պետք է կրեն վերին օղակները: 

Երեկ, ի թիվս այլ հասցեների՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածներում անսպասելի անջատվել էր ջուրը: Վթար էր: Առավոտյան՝ ժամը 11-ի դրությամբ: Բնակիչներին տարբեր բաներ էին ասել վերականգնելու ժամի հետ կապված. 2 ժամից, ժամը 16:00-ին, հետո նամակ էր ստացվել ընկերությունից ջրի՝ ժամը 21:00-ին վերականգնելու մասին: 

Մի կողմ թողնենք այն, թե որքան անհարմարություն է բնակչությանը պատճառում անսպասելի ջրանջատումը՝ խմելու ջրից մինչև սանհանգույց: Բայց այդ անհարմությանը գումարվում է նաև հեռախոսավարների անպատասխանատու աշխատանքը, որոնք 2 ժամ անդադար՝ ժամը 21:00-23:00, չեն պատասխանում որևէ զանգի: Մինչդեռ ընկերության կայքում հպարտորեն գրում են, որ հեռախոսային կենտրոնն աշխատում է 24/7/365 ռեժիմով: Դրան գումարած ֆեյսբուքյան էջի աշխատակիցների՝ գլուխն ավազի մեջ թաղելու և անհաճո մեկնաբանություններն անտեսելու գործելաոճը, իսկ վերջում՝ ընկերության երբեմնի բարեխիղճ խոսնակ Մուրադ Սարգսյանի անտակտ վերաբերմունքը լրատվամիջոցի ահազանգին ի պատասխան: Երբեմնի խոսնակը, ով նախկինում կարող էր կես ժամ բացատրել ջրատարների աշխատանքը, այժմ, լսելով այն, որ զանգահարել եմ իրեն՝ մեկնաբանություն ստանալու, որպեսզի հրապարակումս միակողմանի չլինի, ասաց հետևյալը. 

«Չէ, Դուք կարաք ձեր ցանկացած նյութ անեք՝ քանի կողմանի ուզում եք, խնդիրն այն է, որ ես էդ հարցով չեմ զբաղվում, դրա համար հընթացս մեկնաբանել չեմ կարող: Ես հիմա Ձեր հեռախոսին կուղարկեմ մեյլը, Դուք Ձեր նամակն ուղղեք դրան, համապատասխան անձը Ձեր հետ կկապվի, կպարզաբանի: Ես հիմա Ձեզ կուղարկեմ»: Հարցին, թե ո՞վ է համապատասխան անձը, պատասխանեց՝ կպատասխանի, կիմանաք: Չլսելով շարունակությունը՝ բարկացած Մուրադն անջատեց հեռախոսը, այնուհետև անջատեց հաջորդ զանգն ու այլևս զանգերի չպատասխանեց: Օ՜, դաստիարակություն: 

Ինչևէ: Ուղարկված մեյլով ես արդեն դիմել եմ՝ թողնելով հեռախոսահամար, որ ինձ հետ կապվեն: Ինչպես սպասելի էր այս «թռնողների ոհմակից», էլհասցեի պատասխանատուները ևս «տեղում չէին»: Զանգահարելու փոխարեն գրել էին շատ «խոսուն» մի տեքստ. «Ձեր նամակն ընդունվեց: Շնորհակալություն մեզ դիմելու համար: Հարգանքով՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ»: Ինչպես հասկացաք, այստեղ մարդկանց էշի տեղ դնելը պարզապես ձեռագիր է: 

Վերադառնանք եղելությանը: 

Նախ նշենք, որ նախանշված ժամը 21:00-ի փոխարեն ջուրը «վերադարձավ» միայն 12 ժամ անց՝ 23:00-ի սահմաններում: Բայց կուրիոզն այն է, որ, ասենք, ժամը 21:25-ի դրությամբ և դրանից հետո էլ, ջրանջատումների մասին «խոսող» ինքնապատասխանիչն ասում էր, որ ջրամատակարարումը կվերականգնվի ժամը 21:00-ին:

«Վեոլիայում» առհասարակ կյանքը հետ է: «Վեոլիա»-ում ջուր անջատելու մասին SMS-ն էլ են ուղարկում անջատումից, ասենք, ժամեր անց:

«Վեոլիայում» շղթայական անտերություն է, ու բոլորն իրենց գործից թռնող ու Մուրադի պես «իրար վրա» գցող են: Սա ծաղր է ոչ թե և ոչ միայն մեկ անձի, այլև հասարակ սպառողի նկատմամբ: 

Իսկ մինչ խոսնակ-հեռախոսավար, ֆեյսբուքավար-ջիմեյլավար և այլ մանր-մունր աշխատակիցները, այս ամենի պատասխանատվությունը կրում է հենց ընկերությունը, որը հանդուրժում է այս անպատասխանատու վերաբերմունքը: Պատասխանատվություն կրում է ճիշտ այնպես, ինչպես կրում է խողովակների մաշվածության համար, որոնք չեն փոխարինվում և պայթում են շինարարական ամեն թեթև ցնցումից: 

Աստղիկ Հովհաննիսյան