Ադրբեջանցիների հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել. Գորիսի փոխքաղաքապետ
«Ադրբեջանցիներն էլ դեռ նույն տեղում են, չեն պատրաստվում նահանջել»: ArmDaily.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
«Ամեն ինչ նույնն է, ոչ մի փոփոխություն չկա, բանակցությունները արդյունք չեն տվել, իսկ ադրբեջանցիներն էլ դեռ նույն տեղում են, չեն պատրաստվում նահանջել»,-ասաց Հովսեփյանը։
Անդրադառնալով համացանցում տարածված լուրերինլ որ կամավորական ջոկատներ են կազմավորվում, Մենուա Հովսեփյանն ասաց, որ պատերազմից հետո կամավորական ջոկատները չէին զորացրվել, այլ մնացել էին Սյունիքում, իսկ այժմ բանակի հրամանատարության տակ մարտական հերթապահություն են իրականացնում։