Մի ամբողջ համակարգ մեղադրեց ինձ «կեղծիք» տարածելու մեջ և լուտանքների միջոցով փորձեցին թաքցնել իրավիճակը. Գորիսի փոխքաղաքապետ
Ինձ համար բոլոր լուտանքները հավասար են զրոյի, երբ գիտեմ, որ գոնե բարձրաձայնելով, այսօր կարող եմ ուղիղ և հանգիստ խղճով նայել մեր համայնքի բնակիչների աչքերին։ Իսկ եթե արդյունքում նաև հնարավոր լինի հետ բերել Սև լիճն ու զգոնությունը մեծացնել, կնշանակի, որ այս հարցում իմ պարտքը մասամբ կատարել եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Երեկ ահազանգեցի, որ թշնամին 3կմ հատել է պետական սահմանը և իմ անհանգստությունը հայտնեցի, քանի որ իրավիճակը մտահոգիչ էր։ Մի ամբողջ համակարգ մեղադրեց ինձ «կեղծիք» տարածելու մեջ և լուտանքների միջոցով փորձեցին թաքցնել իրավիճակը, բայց երբ արդեն անհնար էր հերքել փաստը, անվտանգության խորհդի նիստ հրավիրվեց ու դիմեցին ՀԱՊԿ ին։
Ինձ համար բոլոր լուտանքները հավասար են զրոյի, երբ գիտեմ, որ գոնե բարձրաձայնելով, այսօր կարող եմ ուղիղ և հանգիստ խղճով նայել մեր համայնքի բնակիչների աչքերին։ Իսկ եթե արդյունքում նաև հնարավոր լինի հետ բերել Սև լիճն ու զգոնությունը մեծացնել, կնշանակի, որ այս հարցում իմ պարտքը մասամբ կատարել եմ»,-գրել է Յոլյանը։