Կանադայի կառավարությունը պետք է բարձրացնի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը. Մայքլ Չոնգ
Կանադացի պատգամավոր Մայքլ Չոնգը մտահոգություն է հայտնել Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ: Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ Կանադայի կառավարությունը պետք է բարձրացնի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը:
«Ինձ անհանգստացնում են այն տեղեկությունները, որ ադրբեջանական զորքերը հատել են Հայաստանի սահմանը: Թրյուդոյի կառավարությունը, որը, խախտելով ուժերի հավասարակշռությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում թույլ տվեց զենք արտահանել Ադրբեջան, պետք է բարձրացնի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը»,-գրել է Մայքլ Չոնգը:
Ընդգծենք, որ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսել են նաև ամերիկացի և եվրոպացի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: