Եգիպտոսն Իսրայելի հետ սառեցրեց համագործակցության մի շարք ոլորտներ
Եգիպտոսը պատրաստվում է դադարեցնել Իսրայելի հետ համագործակցությունը որոշ ոլորտներում` Գազայի հատվածի հետ հումանիտար զինադադար սկսելը մերժելու պատճառով: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եգիպտոսի կառավարության աղբյուրներին:
«Կահիրեն կպատասխանի Իսրայելի կողմից Գազայի հատվածում հումանիտար հրադադարի մասին իր պահանջի մերժմանը ՝ սառեցնելով նրա հետ համագործակցության մի շարք ոլորտներ», - ասվել է հեռուստաեթերում:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Գազայի հատվածում իսրայելական բանակը և պաղեստինյան խմբավորումները շարունակում են հրթիռային հարձակումներ իրականացնել Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, որտեղ տուժել էին ավելի քան 700 պաղեստինցիներ: