Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգի ափերի մոտ 6,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ազգային օդերեւութաբանական գրասենյակին:
Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժի էպիկենտրոնը 40 կմ խորության վրա էր՝ օվկիանոսի հատակում: Ցունամիի վտանգ չկա: Ցնցումներ են զգացվել մոտակա քաղաքների տարածքում:
Որոշ ժամանակ դադարեցվել է արագընթաց գնացքների շարժը: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը հայտնում է, որ նորմայից շեղումներ չեն գրանցվել, իսկ Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող այլ ատոմակայաններ նույնպես հաղորդում են բնականոն աշխատանքի մասին: