Փոխհրաձգություն՝ ԱՄՆ-ում. վիրավորվել է 9 մարդ
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում ինը մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է տեղական WPRI հեռուստաալիքը` 1 վկայակոչելով ոստիկանության պետ Թոմաս Վերդիին:
Նրա խոսքով` ինը վիրավորներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են, բոլոր վիրավորները գտնվում են Ռոդ Այլենդի դաշնային հիվանդանոցում:
Մինչ այժմ ոստիկանությունը չի ձերբակալել կասկածյալներին: Նշվում է, որ կասկածյալների մեկ խումբըը եղել է մեքենայի մեջ,իսկ փոխհրաձգության մյուս խումբը ինչ-որ տան մեջ: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: