Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում. Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀԱՊԿ-ին
Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։
Ստեղծված իրավիճակը համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-ի երկրորդ պարբերությամբ. Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։
Հանձնարարում եմ Արա Այվազյանին, Վաղարշակ Հարությունյանին, Արմեն Գրիգորյանին. 1. միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ պայմանագրի 2 րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյան