Դե, չոբան մարդ ա, ինչ իմանա, որ ձայնագրություն կա, բան կա. Վազգեն Սաղաթելյանը՝ Սյունիքի մարզպետի մասին
Հիշում եք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ավելի հայտնի իբրև Չոբան Մելո, երեկ ասում էր, թե ադրբեջանցիներն ուղղակի մոլորվել են։ Երեկոյան, երբ արդեն բավականաչափ քֆուր էր կերել բոլոր հնարավոր տեղերից ու Նիկոլն էլ ընդունեց, որ մտել են մեր սահման, որոշեց իրավիճակից մի կերպ դուրս գալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը:
«Ավելի լավ բան մտքին չեկավ, քան պարզապես պնդել, թե տենց բան չի եղել։ Մարզպետարանի էջով լուրջ-լուրջ գրեցին, որ ինքը տենց բան չի ասել։ Դե, չոբան մարդ ա, ինչ իմանա, որ ձայնագրություն կա, բան կա։ Հիմա էլ լրատվականը հրապարակում ա ձայնագրությունը ու հերթական անգամ էս ապուշը հայտնվում ա հիմար իրավիճակում։
Մելո, ես քեզ դեռ ամիսներ առաջ էի ասում, քոնը չի սա, այ մարդ, ախր դու ուր, մարզպետն ուր, թարգի էլի լուրջ դեմքով ձևացնել, թե իբր հասկանում ես ինչ ես անում էդ պաշտոնում ու ինչի համար ես ամեն օր գնում գործի։ Թարգի, դիմում գրի գնա անասուններիդ հարցերով զբաղվի, հերիք ա խայտառակ լինես ու խայտառակ անես էդ պաշտոնը...»: