Պաղեստինը հայտարարել է Գազայի հատվածում քիմիական զենքի օգտագործման նշանների մասին
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում հարվածների զոհերից մի քանիսի մոտ թունավոր գազերով խեղդման նշաններ են ցույց տվել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նախարարությունը հաղորդել է, որ զոհերի մարմինները տեղափոխվել են «Ալ-Շիֆա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը վերսկսվել են բախումները Իսրայելի ու Պաղեստինի միջեւ Գազայում:
Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1600 հրթիռ։ Իր հերթին Իսրայելը Գազայի հատվածում առնվազն 600 հարված է հասցվել ռազմական թիրախներին: