Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իսպանիայի առաջնությունում
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազադատ Հարոյանը առաջիկայում կտեղափոխվի Իսպանիայի Լա Լիգան ներկայացնող «Կադիս» ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք Vnews.am կայքից։
«Ատանայի» 28-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է տրանսվերը իսպանական ակումբի հետ։ Հարոյանի տեղափոխության մասով այլ մանրամասներ հայտնի չեն։
Ընդգծենք, որ այս լուրը հայկական սպորտային մամուլում սկսվեց տարածվել օրեր առաջ։ Ընդգծենք, որ իսպանական ակումբն այս պահին Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։