Կրեմլը պատասխանել է Պուտինի ու Բայդենի հանդիպման հնարավոր ձևաչափի մասին հարցին
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի իրական կամ առցանց հանդիպման հարցը կորոշեն համաճարակաբանները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը Պուտինին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել այս ամառ եվրոպական երկրներից մեկում՝ քննարկելու երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրները:
Կրեմլը հայտնել էր, որ քննարկվում է հանդիպման հնարավոր ժամկետը: