Դոննարուման Մինո Ռայոլային ասել է, որ ցանկանում է մնալ «Միլանում»
Իտալացի հեղինակավոր լրագրող Ջուլիո Մոլան հայտնել է, որ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումայի և նրա գործակալ Մինո Ռայոլայի միջև կայացած հանդիպման ընթացքում դարպասապահը նշել է, որ ցանկանում է մնալ ակումբում։
Ռայոլան իր հերթին ցանկանում է այլ ակումբում տեսնել Դոննարումային։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Հիշեցնենք, որ Պաոլո Մալդինին նշել էր, որ Դոննարումայի շուրջ բանակցությունները կվերսկսվեն մրցաշրջանի ավարտից հետո։
Ընդգծենք, որ այս պահին միլանյան ակումբը Դոննարումային առաջարկում է 8 միլիոն եվրո գումար և բոնուսներ։ Ավելի վաղ մամուլը գրեց, որ Դոննարումային ցանկանում է գնել «Յուվենտուսը»։