Աշխարհում «COVID-19»-ով վարակվածների դեպքերը հասավ 160 միլիոնի
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 160 միլիոնը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Այժմ դեպքերի ընդհանուր թիվը 160 միլիոն 450 հազար է։ Ընդհանուր առմամբ, մահացել է 3 միլիոն 331 հազար մարդ։
ԱՄՆ-ը վարակների քանակով առաջին տեղում է` ավելի քան 32,8 միլիոն դեպքով: ԱՄՆ-ին հաջջորդում է Հնդկաստանը, որտեղ գրանցվել է 23,7 միլիոն դեպք։ Երրորդ տեղում Բրազիլիան է՝ գրանցված 15,3 միլիոն դեպքով։