Իսրայելական կողմի հարվածների հետևանքով զոհվել է 83 պաղեստինցի
Գազայի հատվածում վերջին 3 օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը հասել է 83-ի, վիրավորվել է 487 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ավելի վաղ հաղորդվում էր 67 զոհվածի և 388 վիրավորի մասին: 83 զոհերի մեջ կա 17 երեխա և 7 կին։
Ընդգծենք, որ այդ ամբողջ ընթացքում Պաղեստինի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ, որոնց մեծ մասը ոչնչացրել է Իսրայելի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։