Հարց է առաջանում՝ արդյո՞ք այնքան է բարձրանում աշխատավարձը, որ գիտաշխատողներն այդ գումարով համաձայնվեն կորցնել Հայրենիքը. Բաբայան
Կառավարության նիստում որոշում ընդունվեց, ըստ որի մինչև 2025 թվականը պետք է բարձրանա գիտաշխատողների աշխատավարձը։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք այնքան է բարձրանում աշխատավարձը, որպեսզի գիտաշխատողներն այդ գումարով համաձայնվեն կորցնել Հայրենիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Կառավարության նիստում որոշում ընդունվեց, ըստ որի մինչև 2025 թվականը պետք է բարձրանա գիտաշխատողների աշխատավարձը։ Հարց է առաջանում, թե արդյոք այնքան է բարձրանում աշխատավարձը, որպեսզի գիտաշխատողներն այդ գումարով համաձայնվեն կորցնել Հայրենիքը։ Օրինակ՝ որքա՞ն աշխատավարձ է հարկավոր, որպեսզի հարմարվես Սյունիքում երեկ ադրբեջանական բանակի կողմից 3,5 կիլոմետր ՀՀ տարածք ներխուժելու իրողությանը»,- գրել է Բաբայանը։