ԱՄՆ-ում վայրէջքի ժամանակ իրար են բախվել երկու ինքնաթիռ
Երկու փոքր ինքնաթիռներ բախվել են ամերիկյան Դենվեր քաղաքի մոտակայքում վայրէջք կատարելիս: Այս մասին Twitter-ում հայտնում է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։
Դրանք «Metroliner» և «Cirrus» ինքնաթիռներն են: Բախման հետևանքով տուժածներ չկան։ Ներկայումս ուսումնասիրվում է տեղի ունեցած միջադեպը։
Տեղի հրշեջ ծառայության տվյալներով՝ բախումից հետո ինքնաթիռներից մեկը կոշտ վայրէջք է կատարել, իսկ մյուսն անվտանգ վայրէջք է կատարել Դենվերի օդանավակայանում։